«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Ասում են…

Ասում են…
08.05.2026 | 18:10

Նա Ռուսաստանի բացահայտ թշնամի է, որը, մինչև որոշակի պահը, իշխանության գալով ստիպված էր քողարկել իր մտադրությունները, իր նպատակները։ Մենք թույլ տվեցինք մեզ «մոլորեցնել» հույսերով, թե ինչ-որ կերպ դա կանցնի-կգնա, բայց այդպես չեղավ։ Նա «օգտագործեց» մեզ։ Նա իր տեսակետները բոլորովին չէր թաքցնում դեռ մինչև վարչապետ դառնալը։ Նա գրում էր, որ պետք է ազատվել անցյալից, Ռուսաստանից, պետք է դուրս գալ ՀԱՊԿ-ից, պետք է դուրս գալ Եվրասիական միությունից, պետք է հեռացնել մեր բազան Գյումրիից։ Դա պարզապես մտքի մթագնում է, մենք մտածում էինք, թե նա, իշխանության գալով, հանկարծ կանցնի մեր կողմը կամ կմոռանա իր համոզմունքները։ Այդ իմաստով նա միանգամայն հետևողական մարդ է։ Նա, անկասկած, խորամանկ է։ Այդ պատճառով պարտադիր չէ, որ այս ամենը բարձրաձայն ասի, հատկապես, երբ Կրեմլում հանդիպում է Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հետ։ Բայց հիմա նա նաև այդ դիմակը հանեց։ Դիմակը հանվել էր 2022 թվականին, որովհետև մենք մտանք հակամարտության մեջ այն Արևմուտքի հետ, դեպի ուր նա ձգտում է։ Եվ նա սկսեց իրականացնել այդ կուրսն ավելի ու ավելի կոշտ, ծավալուն, մասշտաբային։ Իսկ նրա շրջապատի մարդիկ ընդհանրապես չեն ամաչում:

Կոնստանտին Զատուլին

ՌԴ Պետդումայի պատգամավոր

Դիտվել է՝ 153130

Մեկնաբանություններ